Ընթացիկ գործունեություն

Համաժողովներ

2022 թ-ից սկսած յուրաքանչյուր մարտ ամսվա վերջին օրերին Երևան քաղաքում ընթանում է Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության տարեկան ամփոփիչ միջազգային ակնաբուժական գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում են ինչպես հայաստանյան ակնաբույժները, այնպես էլ մեր արտասահմանյան գործընկերները։ Համաժողովի ընթացքում ամփոփվում են ինչպես միության կատարված տարեկան աշխատանքները, այնպես էլ հնչում են անվանի ակնաբույժների գիտական ելույթները։ Գիտաժողովները ընթանում են բավականին ինտերակտիվ և ակնաբույժ գործընկերների միջև փորձի փոխանակման լայն հնարավորություն են ընձեռնում։

Միջազգային կապեր

ArSCRS-ը, կարևորելով համագործակցությունները գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ, իր անդամների առջև բացում է նոր մասնագիտական կապերի ստեղծման և փորձի փոխանակման լայն հնարավորություններ։ Մենք ձգտում ենք օգտագործել հավաքական փորձն ու ռեսուրսները՝ առաջ մղելու կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության փորձառությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Կրթություն

Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միությունը կարևորում է շարունակական կրթության մշակույթը։ Մեր շարունակական կրթական նախագծերի թվին է պատկանում «Ակնաբույժների գիտապրակտիկ ակումբը», որին հնարավորություն են ունենում մասնակցել միության անդամները։ Ակումբի հանդիպումների ընթացքում հնչում են ժամանակակից ակնաբուժական նորություններով հագեցած ծավալուն զեկույցներ, լինում են պրակտիկ փորձի փոխանակումներ։

Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և մասնակիցներին շնորհվում են տեսական և գործնական ՇՄԶ կրեդիտներ։

Ուզու՞մ եք անդամագրվել

Տեսնել ավելին

Նորություններ

Կայացավ Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության երկրորդ միջազգային համաժողովը

2024 թ․-ի մարտի 22-23, Երևանի Մ․Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ ArSCRS երկրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են ակնաբույժներ Հայաստանից և արտերկրից, մասնակիցներին շնորհվել է 16 տեսական կրեդիտ։ Համաժողովը ուշագրավ էր նրանով, որ այս անգամ Հայաստանի Կատարակտալ և Ռեֆրակցիոն Վիրաբույժների Միությունը կարևորել էր նաև միջդիսցիպլինար կապը ակնաբույժների և այլ հարակից մասնագիտությունների միջև, անդրադարձել էր բժշկական գործունեության […]

Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միություն» հասարակական կազմակերպության միջազգային առաջին համաժողովը

Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միություն»(ArSCRS) հասարակական կազմակերպության միջազգային առաջին համաժողովը: «ArSCRS» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է «Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, ակնաբույժ, միկրովիրաբույժ՝ Վահե Նանյանը: «ArSCRS» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է «Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, ակնաբույժ, միկրովիրաբույժ՝ Վահե Նանյանը: Կազմակերպության նպատակն է համախմբել հայ ակնաբույժներին՝ ապահովել նրանց շարունակական կրթություն, հնարավորություն […]

Հրավեր անդամակցության համար

Սիրելի գործընկե՛ր, Հայաստանի Կատարակտալ և Ռեֆրակցիոն Վիրաբույժների Միությունը (ArSCRS) հրավիրում է Ձեզ անդամակցության՝ ՍՏԱՆԴԱՐՏ և ՊՐԵՄԻՈՒՄ տարբերակներով։ ՍՏԱՆԴԱՐՏ անդամակցությությունը տալիս է հետևյալ հնարավորությունները․ ՍՏԱՆԴԱՐՏ անդամակցության համար բավական է լրացնել ստորև բերված կարճ ձևաթերթիկը։ ՊՐԵՄԻՈՒՄ անդամակցությունը տալիս է հետևյալ հնարավորությունները․ ՊՐԵՄԻՈՒՄ անդամակցության մեկ տարվա անդամավճարը 20000 դրամ է, որը կարող եք փոխանցել նշված հաշվեհամարին` պարտադիր լրացնելով […]

This site is registered on wpml.org as a development site.