Առաքելություն

Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության (ArSCRS) առաքելությունն է կամուրջ հանդիսանալ հայաստանյան և համաշխարհային ակնաբուժության միջև, համախմբել առաջատար ակնաբույժներին, վիրաբույժներին, առաջնային օղակի մասնագետներին, երիտասարդ ակնաբույժներին և հարակից ոլորտների մասնագետներին՝ Հայաստանում կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության զարգացման, ինչպես նաև դրան առընթեր ակնաբուժական խնդիրների վաղ հայտնաբերման, բուժական տակտիկաների նորարարացման ընդհանուր նպատակի շուրջ։

Մենք հավատարիմ ենք մեր անդամների գիտելիքների և հմտությունների ընդլայնմանը, խրախուսում ենք պացիենտների խնամքի ամենաբարձր չափանիշների կիրառումը՝ խթանելով ակնավիրաբուժության տեխնիկայի և տեխնոլոգիաների նորարարություններն ու առաջընթացը:

This site is registered on wpml.org as a development site.