Սիրելի ակնաբույժնե՛ր,
Մարտի 22-ից 23-ը սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանի Կատարակտալ և Ռեֆրակցիոն Վիրաբույժների Միության (ArSCRS) երկրորդ միջազգային ակնաբուժական գիտաժողովին՝ քննարկելու գիտական ամենաթարմ նորությունները կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում հայաստանյան և արտասահմանյան մեր կոլեգաների հետ։
Անցկացման վայրը՝ Մատենադարանի մեծ դահլիճ
Անցկացման օրը և ժամը՝ Մարտի 22-23, ժամը՝ 09:00-17:00