Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միությունը (ArSCRS) հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է Հայաստանում կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտի առաջխաղացմամբ։ Այն հիմնադրվել է 2022 թ․-ին։ Միությունը հիմնադրվել է ակնաբույժ-միկրովիրաբույժ Վահե Նանյանի գլխավորությամբ, համահիմնադիրներ՝ Սաթիկ Մարտիրոսյան, Սաթենիկ Հունանյան։
Խորհրդանիշը իր կառուցվածքով նման է աչքի, ինչը շեշտում է, որ կազմակերպության գործառույթը կապված է ակնաբուժական ոլորտի հետ։
Խորհրդանիշը ներկայացված է կապույտ գույնով, որը հանդիսանում է կայունության իմաստության, վստահության, բարի համբավի խորհրդանիշ և կանաչ գույնով, որը խորհրդանշում է աճ, զարգացում,նոր գործերի սկիզբ։
Աչքը բնորոշող խորհրդանիշի ստորին կեսը կրում է կազմակերպության անվան լատինատառ հապավումը։
Աչք հիշեցնող սիմվոլը խորհրդանշում է նաև մոլորակ, ընդգծելով կազմակերպության նպատակը՝ ամրապնդել միջազգային կապերը և զբաղվել միջազգային գործունեությամբ։
Վերջին գաղափարը ընդգծում է նաև պատկերված ակնագնդի եզրագիծը, որն իրենից ներկայացնում է նաև արբանյակի հետագիծ։
Արբանյակը խորհրդանշում է բոլոր ակնաբույժներին, որոնք պտտվում են մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ակնաբուժությունն ու նրա զարգացումը։