Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միություն»(ArSCRS) հասարակական կազմակերպության միջազգային առաջին համաժողովը: «ArSCRS» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է «Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, ակնաբույժ, միկրովիրաբույժ՝ Վահե Նանյանը:
«ArSCRS» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է «Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, ակնաբույժ, միկրովիրաբույժ՝ Վահե Նանյանը: Կազմակերպության նպատակն է համախմբել հայ ակնաբույժներին՝ ապահովել նրանց շարունակական կրթություն, հնարավորություն ընձեռել ձեռք բերել մասնագիտական հմտություններ և փորձառություն՝ Հայաստանում և արտերկրում: Մշակել գործելակարգեր և մի շարք այլ գործընթացներ, որոնք կնպաստեն Հայաստանում ակնաբուժության զարգացմանը:
Համաժողովն իրականացվել է «Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միություն»(ArSCRS) հասարակական կազմակերպության ջանքերով։ Նման մասնագիտական հանդիպումները լինելու են շարունակական։
Աղբյուր՝
slaq.am