Միջազգային կապեր

ArSCRS-ը, կարևորելով համագործակցությունները գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ, իր անդամների առջև բացում է նոր մասնագիտական կապերի ստեղծման և փորձի փոխանակման լայն հնարավորություններ։ Մենք ձգտում ենք օգտագործել հավաքական փորձն ու ռեսուրսները՝ առաջ մղելու կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության փորձառությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միություն

2023 թ․-ից Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն միությունը պաշտոնապես համագործակցում է եվրոպական համանուն կազմակերպության հետ՝ համարվելով նրա կից կազմակերպությունը Հայաստանում։ Այս համագործակցությունը ակտիվացնում է հայ ակնաբույժների մասնակցությունը Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության ամենամյա և եվրոպական ամենամեծ ակնաբուժական համաժողովին, ինչպես նաև խրախուսում է մեր եվրոպական գործընկերների հայաստանյան այցերը և ակտիվ մասնակցությունը մեր ամենամյա գիտաժողովներին։

Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միությունը իր կից ազգային կազմակերպություններին ընձեռնում է հասանելիություն մեծաթիվ ռեսուրսների, ներառյալ կրթական նյութերը, հետազոտական հրատարակություններն ու մասնագիտական զարգացման ծրագրերը։

Ռուսաստանի բժիշկ-ակնաբույժների ասոցիացիա

Ռուսաստանի բժիշկ-ակնաբույժների ասոցիացիայի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր անդամներին գտնվել շարունակական կապի մեջ մեր ռուս գործընկերների հետ և ոգևորում է նրանց մասնակցությունը Սանկտ-Պետերբուրգում ընթացող «Սպիտակ Գիշերներ» ամենամյա ակնաբուժական համաժողովներին։


This site is registered on wpml.org as a development site.