2024 թ․-ի մարտի 22-23, Երևանի Մ․Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ ArSCRS երկրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են ակնաբույժներ Հայաստանից և արտերկրից, մասնակիցներին շնորհվել է 16 տեսական կրեդիտ։ Համաժողովը ուշագրավ էր նրանով, որ այս անգամ Հայաստանի Կատարակտալ և Ռեֆրակցիոն Վիրաբույժների Միությունը կարևորել էր նաև միջդիսցիպլինար կապը ակնաբույժների և այլ հարակից մասնագիտությունների միջև, անդրադարձել էր բժշկական գործունեության ապահովագրության հիմնահարցերին։ Բուն մասնագիտական մասը բաղկացած էր կատարակտալ, եղջերաթաղանթի և օպտոմետրիայի, վիտրեոռետինալ սեկցիաներից։ Մեզ սիրով միացել էին մեր արտասահմանյան գործընկերները աշխարհի տարբեր ծայրերից։ Մեր հրավերը սիրով ընդունել և Հայաստան էին ժամանել ESCRS կոմիտեի անդամներ Մարի – Ժոզե Տասինյոն և Մարկ Ուեվիլը։