Սիրելի գործընկե՛ր,
Հայաստանի Կատարակտալ և Ռեֆրակցիոն Վիրաբույժների Միությունը (ArSCRS) հրավիրում է Ձեզ անդամակցության՝ ՍՏԱՆԴԱՐՏ և ՊՐԵՄԻՈՒՄ տարբերակներով։
ՍՏԱՆԴԱՐՏ անդամակցությությունը տալիս է հետևյալ հնարավորությունները․
- մասնակցել միության կազմակերպած բոլոր բաց միջոցառումներին (կոնֆերանսներ, իրազեկման ծրագրեր)
- մասնակցել ESCRS-ArSCRS համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող վճարովի նորարարական ծրագրերին
- տեղեկացված լինել բոլոր նորություններին և սպասվելիք ծրագրերին, հնարավորության դեպքում նաև մասնակցել դրանց։
ՍՏԱՆԴԱՐՏ անդամակցության համար բավական է լրացնել ստորև բերված կարճ ձևաթերթիկը։
ՊՐԵՄԻՈՒՄ անդամակցությունը տալիս է հետևյալ հնարավորությունները․
- ունենալ առաջնահերթություն միության կազմակերպած բոլոր բաց միջոցառումներին մասնակցելու դեպքում,
- մասնակցել միության կողմից կազմակերպված փակ, գիտական, կրեդիտավորված միջոցառումներին (ակնաբույժների գիտապրակտիկ ակումբ),
- օգտվել զեղչային համակարգից Եվրոպայի Կատարակտալ և Ռեֆրակցիոն Վիրաբույժների Միությանը (ESCRS) անդամակցելու և տարեկան միջազգային կոնգրեսներին մասնակցելու դեպքում,
- օգտվել զեղչային համակարգից ESCRS- ArSCRS համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող բոլոր նորարարական ծրագրերին մասնակցելու դեպքում
- և այլ։
ՊՐԵՄԻՈՒՄ անդամակցության մեկ տարվա անդամավճարը 20000 դրամ է, որը կարող եք փոխանցել նշված հաշվեհամարին` պարտադիր լրացնելով անդամակցության օնլայն ձևաթերթիկը ստորև բերված հղումով.
Միության հաշվեհամարն է.
19300690314300 Կոնվերս Բանկ
Ստացող դաշտում լրացնել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՏԱՐԱԿՏԱԼ ԵՎ ՌԵՖՐԱԿՑԻՈՆ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Նպատակ դաշտում լրացնել՝ Ձեր անուն, ազգանունը