Մեր կանոնադրությամբ սահմանված նպատակներն են․
- Համախմբել հայ ակնաբույժներին և զարգացնել ակնաբուժությունը Հայաստանում։
- Աջակցել միության անդամ հանդիսացող ակնաբույժների ուսուցման գործընթացի՝ շարունակական բժշկական կրթություն, մասնագիտական հմտություններ և փորձառություն ձեռք բերելուն՝ Հայաստանում և արտերկրում։
- Նպաստել բժշկական հանձնաժողովների ստեղծմանը, աջակցել վիճելի բժշկական դեպքերիև իրավիճակների ուղղորդման վերահսկողությանը։
- Աջակցել բժշկական ուղեցույցների ձևավորմանը, առկա ուղեցույցների արդիականացմանը՝ համապատասխանեցնելով միջազգային փորձին և չափանիշներին, նպաստելով բուժսպասարկման ոլորտի որակը բարձրացնելուն, միևնույն ժամանակ ապահովելով ակնաբույժների անվտանգ և պաշտպանված գործունեությունը։
- Կազմակերպել միջազգային և հայաստանյան կոնֆերանսներ, նպաստել փորձի փոխանակմանը ինչպես մարզերի, այնպես էլ արտերկրի ակնաբույժ կոլեգաների միջև։
- Նպաստել ՀՀ-ում ակնաբուժական զբոսաշրջության զարգացմանը։
- Աջակցել կազմակերպության անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։
- Ակնաբուժական բնագավառում իրավական ակտերի և նախագծերի մշակում։
- Արտասահմանյան առողջապահական համակարգերի, կազմակերպությունների, ընկերությունների հետ համագործակցություններ, փորձի փոխանակում։
- Բարեգործական ծրագրերի մշակում։
- Գիտական և գիտաբժշկական գործունեության ծավալում, ներգրավում դրա մեջ երիտասարդ բժիշկ գիտնականներին։