Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միությունը կարևորում է շարունակական կրթության մշակույթը։ Մեր շարունակական կրթական նախագծերի թվին է պատկանում «Ակնաբույժների գիտապրակտիկ ակումբը», որին հնարավորություն են ունենում մասնակցել միության անդամները։ Ակումբի հանդիպումների ընթացքում հնչում են ժամանակակից ակնաբուժական նորություններով հագեցած ծավալուն զեկույցներ, լինում են պրակտիկ փորձի փոխանակումներ։
Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և մասնակիցներին շնորհվում են տեսական և գործնական ՇՄԶ կրեդիտներ։